45-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

հասարակական

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 23.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Մուշի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Ռոբերտ Ս.-ին, որը հունվարի 12-ից Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հոդվածների մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

--0--ԿԿ