Ավանում բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն. վերջինս կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

հասարակական

Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

--0--ԿԿ