Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1321 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1088:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ: 

--00—ՄՀ