ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։

ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում։

Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։

Մանրամասները՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:

--0--ԱՀ