Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

ուժայիններ

Մինսկի կենտրոնում ուժայիններն իջեցրել են իրենց վահաններն՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Անկախության հրապարակում այսօր հավաքվել էին մի քանի հազար ցուցարարներ, որ պահանջում էին նախագահի հրաժարականը:

Հրապարակում, որտեղ տեղակայված են Բելառուսի Կառավարական տունը և ԿԸՀ շենքը, ուժայիններն իջեցրել են իրենց վահանները՝ դրանով իրենց համերաշխությունը հայտնելով ցուցարարներին:

--00--ԱԹ