Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Դադիվանք վանական համալիր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Դադիվանքից՝ կից նշելով.

«Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից․ այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք։

Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով․ նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին»։

--00--ԱԹ