Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկության արդյունքները. հաղթողը կրկին Լուկաշենկոն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

լուկաշենկո

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն դրանց՝ 2020 թ. նախագահական ընտրություններում կրկին հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,1 տոկոսը:

ԿԸՀ տվյալներով՝ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 5 818 956 ընտրող, այդ թվում վաղաժամկետ քվեարկությանը մասնակցած 2 806 640 ընտրող: Լուկաշենկոյի օգտին է քվեարկել 4 661 075 մարդ, իսկ Տիխանովսկայայի օգտին՝ 588 622: Բոլորին դեմ է քվարկել ընտրողների 4,59 տոկոսը՝ 267 360 մարդ՞

--00--ԱԹ