Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ, շարժվում են դեպի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Բելառուս

Շուրջ երկու հազար ցուցարար դուրս է եկել Մինսկի Հաղթանակի հրապարակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցարարներն անցել են Անկախության պողոտայով ու մտել հրապարակ: Այժմ նրանք շարժվում են առաջ՝ դեպի քաղաքի կենտրոն: Անցորդներն ու մեքենաները ողջունում են ցուցարարներին՝ կոչերով ու ազդանշաններով:

Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներ չկան: 

Բելառուսում զանգվածային ցույցերը սկսվեցին օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քվեների մեծամասնությունը՝ 80,08 տոկոս, ստացավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

--00--ԱԹ