Երևանում երեք մեքենա է բախվել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

վթար

Օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ավետիսյան փողոցում բախվել են Kia մակնիշի 71 AL 118 համարանիշի և Mazda մակնիշի 01 TT 191 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Kia-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին կայանված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը պատկանող Toyota Corolla մակնիշի 540 AD 61 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան դարձի են բերել նույնպես քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

--00—ՄՀ