ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1283 դեպք:
Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1068: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7718 մարդ:
--00—ՄՀ