Էրեբունիում և Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում գազամատակարարման դադարեցում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին՝ ժամը 10․00-ից  18․00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի և «ՌՎԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Շիրառ» ՍՊԸ-ի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ի, «Սլոբեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10․00-ից 16․00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 6-ից մինչև 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։

--00—ՄՀ