Սեպտեմբերին, հնարավոր է երկու նախարարի անվստահություն հայտնելու հարց բարձրացվի․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

մարուքյան

Որ բուռն աշուն ենք ունենալու՝ ես կասկած չունեմ։ Սեպտեմբերին կայանալու է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը՝ կապված վերջին երկու տարում կրթության ոլորտում պետության քաղաքականության, բարեփոխումների վերաբերյալ, խնդիրն օր-օրի ծանրանում է, տեսնում եք, չընդունված դիմորդներ, գրականության հետ կապված նոր ծրագիրը, և չի բացառվում, որ երկու նախարարի անվստահություն հայտնելու հարց բարձրացվի։ Այս մասին քաղաքացիների հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի նախորդ իշխանությունները ձեւավորվել են ընտրությունները կեղծելու արդյունքում, այս իշխանության աղբյուրը ժողովուրդն է, բայց դա չի նշանակում, որ ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած իշխանությունը չի կարող դեգրադացվել, ինչի մասին ասել իրենք ասել են եւ հիմա ասում են։

«Գծվել է մի համակարգ, որ Սերժ Սարգսյանը հակակշիռ չունենա գործադիր եւ այլ մարմիններում, հիմա այս համակարգն ամբողջովին օգտագործում են գործող իշխանությունները։ Եվ մտահոգությունն այն էր, որ հանկարծ այս իշխանությունը չսկսի հարմարվել այս համակարգի մեջ եւ դառնա անվերահսկելի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանը նշեց, որ հեղափոխութունից հետո մենք այլեւս չունենք այն քաղաքացիական հասարակությունը, որն ունեինք, հիմա մենք չունենք իրավապաշտպաններ, որոնք չեն բաժանված սեւուսպիտակի, նույնը լրատվամիջոցները։ ՀԿ սեկտորը, որը պետք է լիներ «հաչող շունը», հասարակության խիղճը, ձայն չի հանում մեծամասնություն ունեցող իշխանության դեմ։

«Խորհրդարանական մեկ խմբակցությունն իրավունք չունի դիմել ՍԴ, տեսաք՝ ինչ եղավ, երբ պահը եկավ ու մեկ խմբակցությունը միայնակ չէր կարող դիմել, մինչդեռ ՄԻՊ-ը միայնակ կարող է դիմել, իսկ խորհրդարանական կամք արտահայտող խմբակցությունը չի կարող։ Էլի կարող եմ թվարկել Սամանադրության գարշահոտությունից»,- հավելեց Մարուքյանը։

--0--ԱՀ