Պուտինը հայտնել է, որ COVID-ի դեմ աշխարհում առաջինը պատվաստանյութը գրանցվել է ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը հավաստագրվել է Ռուսաստանում: Պուտինը հայտնել է, որ պատվաստանյութն արդյունավետ է, այն պատվաստում ստացած մարդկանց ապահովում է հակամարմիններով և լուրջ կողմնակի ազդեցություն չի թողնում: 

Այս մասին Պուտինը պարզել է իր դուստրերից մեկից, ում արդեն պատվաստել են: 

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նախագահին զեկուցել է, որ պատվաստանյութը մշակող խումբն արդեն ստացել է արտոնագիր՝ գյուտի համար: 

«Կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ»,- ասել է նա:

--00--ԱԹ