Թրամփի հետ Փաշինյանի հանդիպումը չստացվեց, Բայդենի հետ՝ կստացվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մամուլում մի քանի անգամ գրվել է, որ Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության գալու պահից ի վեր փորձում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արժանանալ նրա ընդունելությանը։ Ապա սկսեցին փորձել, որ Թրամփի վարչակազմից որեւէ մեկն ընդունի ՀՀ վարչապետին կամ նրա ներկայացուցիչներին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ հայ համայնքի հեղինակավոր անձինք, բոլոր հայկական կառույցներն ու կուսակցությունները ներգրավված էին այդ խնդրի լուծմանը, սակայն այն գլուխ բերել չհաջողվեց։ Մեր աղբյուրների վկայությամբ, ամիսներ առաջ սորոսական «իսթեբլիշմենտից» Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընդհանրապես անիմաստ է Թրամփի հետ հանդիպում ակնկալելը:

Խորհուրդ են տվել՝ սպասել մինչեւ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակը եւ ԱՄՆ նախագահ կարգվելը։ Այդ պարագայում միայն հնարավոր կլինի կազմակերպել ԱՄՆ նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որովհետև Ջորջ Սորոսն ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է եւ երբ Սպիտակ տանը նստի իր աջակցությամբ ընտրված անձը, ում հետ ուզենան՝ հանդիպումը կկազմակերպեն:

Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի որևէ բարձրաստիճան պաշտնոյայի հետ հայ գործընկերները երբեք չեն հանդիպել: Նկատենք նաեւ, որ սոցհարցումների վերջին տվյալներով, Ջո Բայդենի շանսերը մի փոքր ավելի են գնահատվում, քան Դոնալդ Թրամփինը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--0--ԱՀ