Գրիչը, որին դիպել է Պուտինը, արժե 1 միլիոն ռուբլի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News   

գրիչ

Սոչիից անանուն ուսանողը որոշել է համացանցում վաճառքի հանել ՌԴ նախագահի ստորագրությունը, ինչպես նաև գրիչը, որ մեկ անգամ եղել է երկրի ղեկավարի ձեռքում: Հայտարարությունից պարզ է դառնում, որ ՌԴ առաջնորդը իր ստորագրությունն է թողել Սոչիում 2014-ի մարտի 7-ին անցկացվող Պարալիմպիկ խաղերի բացման ժամանակ:

«Ստորագրությանը հետ վաճառվում է նաև գրիչը, որով գրել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Դրանից հետո այդ գրիչը որևէ մեկի ձեռքում չի եղել. այն պահվել է չհրկիզվող պահարանում՝ ստորագրության հետ մեկտեղ»,- ասված է հայտարարության մեջ:

Գրիչի և ստորագրության արժեքը 1 միլիոն ռուբլի է: Ուսանողը նշել է, որ մեկ տարի առաջ ճապոնացի գործարարը փորձել է նմուշը դնել 450 000 ռուբլիով: Նա նաև բացատրել է, որ նախագահի ստորագրությունը խնդրել է, երբ 14 տարեկան էր և աշխատում էր Սոչիի գեղարվեստի թանգարանում՝ իբրև կամավոր: Այժմ նա գումարի կարիք ունի, ուստի ստիպված է նման քայլի դիմել:

--00--ԱԹ