Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

դեսպան

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

 --00—ՄՀ