Սյունիքում վթարից մահացածները դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան և թոռներն էին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

հասարակական

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի հարազատներն էին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մահացած Թամարա Մարությանը նրա աղջիկն էր, երեխաները՝ նրա թոռնիկները, վարորդ Միհրան Գյուլզադյանն էլ՝ փեսան։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին։ Մահացածներին Toyota-ից դուրս էին բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: 

--0--ԿԿ