Ջերմուկի քաղաքապետը ակցիայի մասնակիցներին խնդրեց ճանապարհը բացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Ջերմուկ1

Ճանապարհ փակելով հարց չի լուծվելու: Այս մասին այսօր ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Նա հայտնեց՝ վագոն-տնակների բոլոր փաստաթղթերը «Լիդիան»-ից պահանջել են, այն ամենը, ինչ կա իրենց մոտ՝ հանվել է, կան փաստաթղթեր, որ չեն պահպանվել, բայց դա խնդիր չէ՝ դրանք արխիվներում կան: 

«Շինթույլտվություն չի տրվել այսքան մոտիկ վագոն-տնակներին, վաղը ձեզ համար պաշտոնական հայտարարություն կանեմ, ժամկետ գոյություն ունի, չենք կարող այս պահին պատասխան պահանջել»,- ասաց քաղաքապետը՝ խոստանալով, որ Ջերմուկում հանդես կգան ասուլիսով, կտան հուզող հարցերի պատասխանները:

--00--ԱԹ