Ամեն օր ժողովուրդն էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը. Ամուլսարի պաշտպաններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Ամուլսար

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է ի պաշտպանություն Ամուլսարի պայքարողների պահանջը: ՀՀ կառավարությանն ուղղված հանրային պահանջը հետևյալ կետերն է ներառում.

«Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված տնակները։

Հեռացնել սադրանքներ հրահրող զինված վարձկաններին Ամուլսարից։ 

ՀՀ կառավարությունը պետք է չեղարկի 2016թ-ին Ամուլսարի ՇՄԱԳ-ին տրված դրական եզրակացությունը։

Ամեն օր ժողովուրդը էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը։

Ինչքան շուտ այս խնդիրները լուծումներ ստանան, այդքան ավելի քիչ կամուրջներ կայրվեն ՀՀ քաղաքացիների և կառավարության միջև։

Ամուլսարի ճակատագիրը այլևս որոշված է։

Ամուլսարը պիտի սար մնա ու վերջ»:

--00--ԱԹ