Հորդորել ենք ՀՀ իշխանությանը աջակցել Միջին Արևելքի հայության հայրենադարձությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

Սևակ Արծրունի

Լիբանանահայ հասարակական գործիչ Սևակ Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ շարունակ հորդորել ենք ՀՀ իշխանություններին աջակցել Միջին Արեւելքի հայության հայրենադարձության ինքնաբուխ մղումին:

Լիբանանի տասնյակ հազարանոց համայնքը, որը ամիսներ ի վեր ապրում է շարունակական աղետի պայմաններում, երեկվանից կանգնել է կատարյալ՝ ժողովրդային եւ հաստատությունների կործանման հանգրվանին: Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը․․․:

Կոչ ենք անում ՀՀ նախագահին, վարչապետին եւ Կաթողիկոսներին, ժամ առաջ սկսել լիբանահայության մասսայական հայրենադարձության գործընթաց: Այս պահից սկսյալ, անտարբերությունը, դանդաղկոտությունը, անգործունեությունը համազոր են հանցավորության»:

--00—ՄՀ