Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

ֆիֆա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․

  • «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
  • Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
  • «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
  • «Միկա» ֆուտբոլային ակումբ
  • Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
  • Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
  • «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
  • Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
  • GOALS – Girls of Armenia Leadership soccer
  • ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։ --00—ՄՀ