Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News   

հասարակական

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին,  եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Ազգությամբ հայ է նաեւ զոհերից  Ալինա Զաբրին: Գրում է Արևելք թերթը։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

--0--ԿԿ