«Արարատը» ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News  

ֆուտբոլ

Երևանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել 2020/21 մրցաշրջանին:

Նախապատրաստական շրջանի երկրորդ խաղում թիմը ընկերական հանդիպումը կանցկացնի՝ խաղալով «Գանձասար-Կապանի» հետ:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ նախապատրաստական շրջանի առաջին խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 7:2 հաշվով հաղթել էր «Շիրակին»:   --00—ՄՀ