Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News         

Բեյրութ

   

Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի։ Ավելի քան 4 հազար մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Լիբանանի իշխանությունը սպասում է, որ զոհերի թիվը կմեծանա մեծ թվով անհետ կորածների թվի պատճառով։ Փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

--00—ՄՀ