ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ՀԱԷԿ տնօրե՞ն կնշանակվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Էդուարդ Մարտիրոսյան
24News-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ Էդուարդ Մարտիրոսյանը, որին հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, շուտով նշանակվի ՀԱԷԿ տնօրեն։ Այս մասին խոսում են նաև ՀԱԷԿ-ի աշխատակազմում։ 

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Հունիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։ 
 --00—ՄՀ