Թուրքերը կործանվող Նախիջևանը թանկով կծախեն մեզ առիթի դեպքում․ Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

Նախիջևանը շատ անպաշտպան է այսօր, և ինչքան էլ շատ զորք կուտակեն այնտեղ, միևնույնն է, մենք կարող ենք ոչնչացնել, բնական է, ավելի շատ կորուստներ կրելով ու մի քիչ ավելի շատ զենք, զինամթերք ծախսելով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը:

«Թուրքը վերը նշվածը քաջ գիտակցում է ու հասկանալով, որ Նախիջևանը պաշտպանել հնարավոր չէ, ավելի քան 10 տարի 5-րդ բանակային կորպուսը, որը տեղակայված է Նախիջևանում, դարձրել է առանձին համազորային նախիջևանյան բանակ, որն իր կառուցվածքով ավելի շատ գրոհային է և հարվածային»,- նշել է Վարդանովը:

Ռազմական փորձագետի խոսքով, երբ տաք ռազմական փուլ մտնենք, հակառակորդը պատրաստվում է այստեղից մեր ուշադրությունը շեղել՝ հարվածելով Արարատյան դաշտավայրին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր հարձակմանն ու դրան զսպող գործոններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ