Տորոնտոյում միջադեպ է եղել հայերի և ադրբեջանցիների միջև. Կանադայում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

կանադա

Տորոնտոյում օգոստոսի 1-ին ժամը 22.30-ի սահամաններում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից:

Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

«Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,- ասված է դեսպանատան հայտարարությունում։ --00—ՄՀ