Համավարակը լինում է 100 տարին մեկ. դրա հետևանքները կզգացվեն 10-ամյակների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ահկ

Կորոնավիրուսային համավարակի հետևանքները մարդկությունը կզգա տասնամյակների ընթացքում: «Ինտերֆաքսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:

«Համավարակը առողջապաահական ոլորտի ճգնաժամ է, որը լինում է հարյուր տարին մեկ և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակների ընթացքում,-ասել է Գեբրեյեսուսը, ապա հիշեցրել, որ 6 ամիս առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարեց, չնայած այդ ժամանակ Չինաստանի սահմաններից դուրս ոչ մի մահվան ելք չէր գրանցվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 17,786,028 դեպք, որից 683,491-ը մահացել է, 11,180,987-ը՝ ապաքինվել: Այս պահին ակտիվ վարակակիր է 5,855,950 մարդ, որից 65,600-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

--00—ԼՄ