Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

Աինն

Հուլիսի 31-ին, ժամը 18։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 56-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սուրեն Թ․-ն և ուղևորը (Գոռ Մ․, ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

--00--ԱԹ