Բա՞ց, թե՞ փակ դռների հետևում. ԿԳՄՍՆ-ն կքննի Գոգյանի որոշումը, Գալոյանը կդառնա՞ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

դիանա
24News-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նիստ է տեղի ունենալու, ինչի ժամանակ քննելու են Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դառնալ ցանկացող Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից զրկելու հարցը: 

Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, ռեկտոր կարող է ընտրվել միայն դոկտորի աստիճան ունեցող գիտնականը, իսկ ԲՈԿ-ը Գալոյանին կոչումից մոտ տասն օր առաջ է զրկել:

Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն ԲՈԿ-ի որոշումը բողոքարկելու համար որպես հիմք ընդունել է Դիանա Գալոյանի կողմից հարուցած վարչական բողոքները: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարար Արայիկ Հարությունյանը փորձելու է անել հնարավորը, որպեսզի վերադարձնի ԲՈԿ-ի կողմից չեղյալ հայտարարված աստիճանն ու Գալոյանին կարողանա ԵՊՏՀ-ի ռեկտոր կարգել: 

Հայտնի չէ՝ բա՞ց, թե՞ փակ կլինի քննարկումը, բայց չի բացառվում, որ նախարարությունը հերթական անգամ նախընտրի փակ դռների հետևում նիստ անել: Այնպես, ինչպես Ազգային ժողովում արեց Գոգյանի և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հանդիպման ժամանակ:

Վրույր Սևակ

--00—ԼՄ