ՈՒԵՖԱ-ն մտադիր է Բարսելոնա-Նապոլի խաղը տեղափոխել Պորտուգալիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

սպորտ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև պատասխան խաղը կարող է չկայանալ Իսպանիայում:

RAC1-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է խաղը տեղափոխել Պորտուգալիա, որտեղ կկայանան գլխավոր եվրագավաթային մրցաշարի հանդիպումները՝ 1/4 եզրափակչից սկսած: Նման որոշման պատճառը Կատալոնիայում էպիդեմիայով պայմանավորված իրավիճակի հետ կապված կասկածներն են:

--0--ԿԿ