Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան կանցկացվի սեպտեմբերին՝ օնլայն. Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տարվա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն։ Սպասվող խոչընդոտներն ամբողջության ջրի երես հանելու համար հուլիսի 13-14-ին իրականացվեց Cyberspace Mathematical Competition օլիմպիադան: Թեև միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավարը դեռևս հաստատված չէ, այնուամենայնիվ ես ինքնակոչ կերպով ինձ վրա վերցրի պատասխանատվությունը, և մերոնք էքսպերիմենտալ կազմով մասնակցեցին օլիմպիադային:

Արդյունքում ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Էրիկ Բաբասյանը շահեց արծաթե մեդալ, Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Լորետա Արզումանյանը շահեց բրոնզե մեդալ, իսկ ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Հայկ Կարապետեան-ը, Վահրամ Ասատրյանն ու 12-րդ դասարանցի Վաչագան Դիլանյանը ստացան գովասանագրեր: Շնորհավոր բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:

Կազմակերպիչները բացահայտեցին բազմաթիվ կազմակերպչական նրբություններ, ու շուտով՝ ընդամենը 52 օրից, տեղի կունենա Մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադան՝ առաջին անգամ օնլայն և անթերի»:

--00--ԱԹ