Բելառուսում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող 33 զինյալների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

զինյալ

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի տարածքում են գտնվել մոտ 200 զինյալներ. 33-ին հայտնաբերել են, այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ մյուսներին հայտնաբերելու համար:

Նա հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական ակտի նախապատրաստման հոդվածով:

ԱԽ պետքարտուղարը չի բացառել հավանականությունը, որ ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պարագայում երկրում ինտերնետ-հասանելիությունը կսահմանափակվի:

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Մինսկի տարածքում ձերբակալել են 33 հոգու: Լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ զինյալները օտարերկրյա մասնավոր «Վագներ» ռազմական կազմակերպության զինյալներ են: Նրանցից 32-ին ձերբակալել են Մինսկի առողջարաններից մեկում, ևս մեկ անձ հայտնաբերվել և ձերբակալվել է երկրի հարավում:

Բոլոր ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ են, նրանցից 14-ի անունը հիշատակվում է Խաղաղապահ բազայում՝ իբրև Դոնբասում ռազմական գործողությունների մասնակից

Լուկաշենկոն տեղի ունեցածն արտակարգ պատահար է համարել, Բելառուսի ԱԳՆ են հրավիրվել Ուկրաինայի և ՌԴ դեսպանները: Քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում:

--00--ԱԹ