Եռյակը փոշմանել է՝ դատարան չի դիմի․ անիմաստ են համարում դատարան դիմելը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։

Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ «Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 13-ից հետո չեն երկարաձգի, ուստի անիմաստ են համարում դատարան դիմելը։ Եթե այս կանխատեսումները սխալ լինեն, կվերանայեն որոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ