Դադարեցվել է 4850 կազմակերպության գործունեություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 28.07.2020-ի դրությամբ կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

28.07.2020-ի դրությամբ իրականացվել է 59 054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

--0--ԱՀ