Նախրի միջից էշի ճակատը պաչեցի՞ք, հարց կառավարությանը․ Արամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

«Ո՞վ է ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը դրել Նիկոլի փաստաթղթերի մեջ, ո՞վ է Վանեցյանի թեկնածությունն առաջարկել։ Մի օր պետք է կանչել այդ առաջարկողին ու հարցնել, եղբայր, դու գառանտ ե՞ս կանգնել ու ասել, որ ինքը լավ տղա է, նվիրված տղա է, անաչառ կաշխատի. հիմա ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ է էս տղուն բերել էստեղ»․- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Հարց եմ տալիս կառավարությանը, նախրի միջից էշի ճակատը պաչեցի՞ք։ Լավ էս մեր համակարգում բացի էս 42 դատավորներից, որոնց անունները վարկաբեկված են, չկա՞ր ուրիշ համակարգ»- նշել է Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահի խոսքով այն մարդը ով հրամցրել է այս թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին, դավաճանել է հեղափոխության գործընթացին:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ