Եվրոպան, խոսելու ունակությունը կորցրած, տեսնում է, թե ինչպես են խլում Սուրբ Սոֆիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

ԱԳ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Հունաստանը միշտ պատրաստ է երկխոսել Թուրքիայի հետ, բայց սպառնալիքներ չի հանդուրժի: Այս մասին նա հայտարարել է իր իսպանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Դենդիասը հիշեցրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին և ասել.

«Եվրոպան, խոսելու ունակությունը կորցրած, տեսնում է, թե ինչպես են նեոօսմանյան թրով խլում թանգարանը՝ Այա Սոֆիան: Այս կերպ Թուրքիան խախտում է միջմշակութային երկխոսության արդի խորհրդանիշը, որ անհայտ պատճառներով այն վերածի մզկիթի: Տպավորություն է, թե այդ երկիրը վերադառնում է XV կամ XVI դար»:

--00--ԱԹ