Ստահոդ հրապարակում է արվել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

Հայկ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ մարզպետը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:

«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:

Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»,-գրել է Չոբանյանը:

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաս­տեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի»:

--00—ԼՄ