Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության լոգոյի մրցույթ

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

․

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։

«Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝

▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,

▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը։

Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում ենք ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

--0--ԱՀ