Փաշինյանը պետք է խոստովանի, որ իր խաղաղասիրությունը պարտվեց․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

«Ես այսօր մեր իշխանությանը քննադատում եմ չհիմնավորված և որևէ փաստարկ չունեցող խաղաղասիրության համար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ դրա փոխարեն իշխանությունը պետք է առաջնորդվեր Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահով:

«Երբ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, և աշխարհաքաղաքական դիրքով գտնվում ենք ամենօրյա վտանգի առաջ, արևմուտքից Թուրքիան, արևելքից Ադրբեջանը, որոնք չեն հրաժարվել իրենց հայակործան նպատակներից, ու մենք այս իրողությունները մի կողմ ենք դնում և ասում ենք՝ մենք գնում ենք խաղաղության, ներողություն, բայց սա մեզ ոչինչ չի տալու»- նշել է բանախոսը:

Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Պուտին-Էրդողան քննարկմանը, ինչպես նաև ներքաղաքական հարցերի, այդ թվում՝ ընդդիմության անելիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ