Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Մանե Գևորգյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:

--0--ԱՀ