Քիչ քանակով թեստեր անելու պատճառներից է կոնտակտավորներին հայտնաբերելու ոչ պատճաշ մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

«Հիվանդանոցներում լարվածությունը նվազել է, բայց դա չի նշանակում՝ զգոնությունը պետք է թուլացնենք: Բնակչության համար ասես սովորական է դարձել, գրեթե բոլորը դիմակ են դնում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազմանն՝ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն այն կարծիքին է, որ COVID-19-ի դեպքերը նվազել են նաև այն պատճառով, որ կոնտակտավոր անձանց հայտնաբերելիությունը ոչ պատշաճ մակարդակի վրա է: «Հիվանդներին գուցե պատշաճ ձևով հարցում չեն արել, թե վարակվելուց հետո ում հետ են շփվել, որտեղ են գտնվել և այլն: Ինչ վերաբերում է կոնտակտավորներին միայն տեղորոշման օրենքի միջոցով հայտնաբերելուն, ապա միայն այդ մեթոդով հայտնաբերել հնարավոր չէ, այն 100 տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ