Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած 15 ադրբեջանցի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

ակցիա

Իրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Բողոքի ցույցերը կազմակերպվել են Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց, ինչպես նաև՝ Ուրմիա քաղաքի Աթայի պողոտայում։

Սակայն  ոստիկանությունը և Հեղափոխության պահապանների կորպուսը միջամտել և կանխել են հակահայկական միջոցառումների անցկացումը։ 15 ադրբեջանցի ցուցարար կալանավորվել և տեղափոխվել է նշված քաղաքների բանտեր։

--00--ԱԹ