Ալիևն ինքն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Անհնար է ԼՂ հարցը լուծել առանց ԼՂ իշխանությունների: Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն՝ հենց ինքն է ասում, որ ԼՂ-ն Հայաստան է, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետը ներկայացնի: Հետևաբար հենց Իլհամ Ալիևն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, միջազգային հանրությունն է դա ասում, երբ պնդում է, որ բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղը պետք է ներկայացնի ՀՀ վարչապետը: Եթե այդպես է՝ եկեք դա փաստենք ու անցնենք առաջ»,- նշել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս