Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

արամ

Արամ Առաջին կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իր պատգամից։ 

«Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. այո՛, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի: Մենք պիտի բոլորովենք Հայաստանի շուրջ՝ Հայաստանը նկատելով մեր կյանքի ամեն բանից վեր, մեր սրբության սրբոցը։ Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի և ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքի ճանապարհը պետք է դառնա», – գրել է Արամ Ա-ն։