Առաջարկում ենք ևս 3 տարով երկարացնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների արտոնությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

սիսակ

Շրջանառության մեջ դրված սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցության օրինագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարացնել մի շարք արտոնություններ, որոնք ասուլիսի ժամանակ մանրամասնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ցանկանում ենք, որպեսզի պետությունը շուրջ 36 բնակավայրի համար մոտ 50 տոկոսով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Այստեղ, իհարկե, կան սահմանափակումներ՝ մինչև 1450 կՎտ հոսանքի, մինչև 360 խ/մ բնական գազի համար:

Ոռոգման ջրի մասով սահմանափակում չունենք. անկախ օգտագործման քանակից՝ պետությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կվճարի այս կոմունալ ծախսերի 50 տոկոսը»,-  ասել է պատգամավորը, ապա հավելել, որ մյուս փոփոխությունը նախատեսվում է դասագրքերի վճարների մասով: Օրինակ, սահմանամերձ բնակավայրերի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսվում է կիրառել կա՛մ 50 տոկոս մասնակի փոխհատուցում, կա՛մ անվճար տրամադրում:

--00—ԼՄ