ՀՀ գլխավոր դատախազության դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

․

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Այս մասին գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել Ռ. Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած գործարար Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական կապը և վերջինիս կողմից Ս. Ավետիսյանի՝ ֆինանսական նվիրատվության արժանանալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազության՝ այդ հանգամանքները միջնորդության քննության շրջանակներում օբյեկտիվ դիտորդի, հասարակության մոտ կարող են ձևավորել Ս. Ավետիսյանի ոչ անաչառության, քննության որոշակի ելքով կանխակալ շահագրգռվածություն ունենալու համոզմունք:

Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է:

--0--ԱՀ