Ադրբեջանում Հորդանանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Հորդանան

Ադրբեջանում Հորդանանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ կապված տեղեկությունների հետ, թե Հայաստանին զենք են մատակարարել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հուլիսի 27-ին Ադրբեջանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Հանդիպում է տեղի ունեցել ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի և դեսպան Սամի Աբդուլլա Գոշեհի միջև: Հանդիպման ընթացքում Ազիմովը Հորդանանի դեսպանի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին զենքի մատակարարման հարցը: Նա նշել է, որ այդ նորությունը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Հորդանանի դեսպանն իր հերթին հայտարարել է, որ հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը, խոստացել ջանք չխնայել իրավիճակի կարգավորման համար:

--00--ԱԹ