Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՔԾ-ում իրեն մեղադրանք են առաջադրել։

«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել իմ վրա հարցակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ», - գրել է նա:

--00--ԱԹ