Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Մոսկվայում լուծել հայության հարցերը. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել.

«Անցած շաբաթվա ընթացքում ստացված հարցերի շրջանակում խոսել եմ տավուշյան մարտերում մեր բանակի փայլուն հաղթանակի ու Հայաստանից հնչող խաղաղասիրական անհեթեթ կոչերի, արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիայի, բիզնեսի խնդիրների ու ադրբեջանական լոբբիստների հարձակումներին դեմ անպաշտպան մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաև դիմակների համար 80.000 քաղաքացիների վճարած ապօրինի տուգանքները վերադարձնելու պարտավորության մասին», - տեսանյութին կից նշել է Մինասյանը.